top of page

55-ամյա տղամարդը գնացել է հայրական տուն ու ինքնասպանություն գործել

Այսօր՝ հուլիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան բակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված տան առաջին հարկում` բազմոցին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 55-ամյա Արա Կ․-ի դին։ Մահացածի մոտ հայտնաբերել են կարճեցված երկփողանի հրացան։ Ըստ նախնական տեղեկությունների` Արա Կ․-ն կրակել է իր որովայնին և տեղում մահացել։ Աղբյուրի տեղեկություններով` մահացածը բնակվում էր Երևանում, մի քանի օր առաջ եկել էր գյուղ՝ հայրական տուն և այսօր ինքնասպանություն է գործել։


bottom of page