top of page

«Հաջորդ իշխանությունը կհաջողի, եթե բնակչության հետ ազնիվ լինի»․ Կարեն Հեքիմյան

May 5, 2024
1 min read

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Ցավոք, Փաշինյան Նիկոլի ձեռամբ կամ անմիջական մասնակցության արդյունքում, տարածաշրջանում որոշակի գործընթացներ այլևս անդառնալի են: Մասնավորապես` ըստ էության, սպառվել է Արցախի խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու ռեսուրսը, գրեթե փակ է տարածքների միակողմանի զիջելու քաղաքականությունից հրաժարվելու խաղաղ ճանապարհը: Այսինքն, եթե իշխանափոխություն լինի, ապա հաջորդ իշխանությունը պետք է ելնի այն իրողությունից, որը որպես ժառանգություն կընդունի Փաշինյան Նիկոլից:


Սա պետք է բոլորը գիտակցեն: Հայաստանի հաջորդ իշխանության ղեկավար պայմանական Կիրակոսը չի կարող առանց պատերազմի Արցախը հետ բերել, Տավուշի գյուղերը չտալ, քաղաքական օրակարգից հանել անկլավների և Զանգեզուրի միջանցքի խնդիրը: Եթե իշխանությունը վերցնելու հայտ ներկայացրած որևէ քաղաքական ուժ հակառակը պնդի, ապա վստահ եղեք, որ այդ ուժի ղեկավար պայմանական Կիրակոսը տարրական շահախարդախ է:


Հաջորդ իշխանությունը կհաջողի, եթե բնակչության հետ ազնիվ լինի, հստակ ներկայացնի իրավիճակի անդառնալիությունը, օրենքով պատժի «անդառնալիության» հեղինակներին, իր ծրագրային դրույթներում մեծ դեր հատկացնի սոցիալական բաղադրիչին:


Ամեն դեպքում, անգամ հաջողելու դեպքում, հաջորդ իշխանությունը խիստ ժամանակավոր է լինելու, քանզի Փաշինյան Նիկոլի իշխանության բացասական հետևանքների արագ վերացումը բացառված է»։

1/3798
bottom of page