top of page

Պարզվել է Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասնակից «Պազ»-ի, «Lexus»-ի վարորդների և 8 վիրшվորների ինքնությունը․ նրանցից 3-ը անչшփահասներ են

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 13 minutes ago
  • 1 min read
ree

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արմավիր քաղաքի Մաքսիմ Գորկի և Սահմանապահների փողոցների խաչմերուկում «Պազ» մակնիշի ավտոբուսի և «Lexus»-ի բախման հետևանքով վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



«Պազ»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Ռոման Ս․-ն, իսկ «Lexus»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Կամո Մ․-ն։



Վթարի հետևանքով վարորդները և ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 38-ամյա Սուսաննա Ա․-ն, 43-ամյա Մարինե Խ․-ն, 37-ամյա Անժելա Գ․-ն, 15-ամյա Է․ Ս․-ն, 12-ամյա Արմեն Ս․-ն, 6-ամյա Ռուբեն Մ․-ն, 35-ամյա Արմինե Ս․-ն և Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Գառնիկ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։



Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Սահմանապահների և Մաքսիմ Գորկի փողոցների խաչմերուկում բախվել էին «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը։



Վթարի հետևանքով 9 հոգի, որից 3-ը անչափահասներ էին, տեղափոխվել  էին «Արմավիր» բժշկական կենտրոն։

 
 
bottom of page