top of page

Երևանի համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան` Ալավերդիում

Ալավերդու համար Երևանի շնչառությունն իր թիկունքին զգալը շատ կարևոր էր. այս օրերին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում է:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն Ալավերդիում ծանոթացել են հեղեղումներից հետո իրականացվող մաքրման ու վերականգնողական աշխատանքների ընթացքին:

1/2102
bottom of page