top of page

Հովարդի համալսարանի խորհուրդը Շոն «Դիդի» Քոմբսին զրկել է պատվավոր կոչումից

Հովարդի համալսարանի խորհուրդը որոշել է զրկել երաժշտական ​​պրոդյուսեր եւ ռեփեր Շոն «Դիդի» Քոմբսին պատվավոր կոչումից։ Հայտարարությունը հնչել է CNN-ի հրապարակած տեսանյութից հետո, որում հիփ-հոփ պրոդյուսերը հյուրանոցի միջանցքում ծեծում է իր նախկին ընկերուհուն:

Համալսարանը նշում է, որ «հրապարակված տեսանյութում նրա վարքագիծն էապես հակասում է Հովարդի համալսարանի հիմնական արժեքներին եւ համոզմունքներին, եւ նա այլեւս արժանի չէ կրելու այդ հաստատության բարձրագույն պատիվը»:

Ռեփերը ներողություն է խնդրել երգչուհի Կասանդրա «Կասսի» Վենտուրայի վրա հարձակվելու համար՝ տեսահոլովակի հրապարակումից հետո։

Հովարդի համալսարանը Քոմբսին 2014 թ-ին էր շնորհել աստիճան: Համալսարանը նաեւ հավելել է, որ կդադարեցնի նրա անունով կրթաթոշակ տրամադրելը, ինչպես նաեւ՝  ռեփերի հետ՝ 2016 թվականին կնքված «նվիրատվության պայմանագիրը»: Այս պայմանագիրը ներկայացնում էր 1 միլիոն դոլարի նվիրատվություն, որը նա կատարել էր իր հիմնադրամի միջոցով:

«Համալսարանը դատապարտում է միջանձնային բռնության բոլոր գործողությունները»,-ասվում է հայտարարության մեջ:

Չորս կանայք, այդ թվում՝ Վենտուրան, դատական ​​հայց են ներկայացրել երաժշտի դեմ՝ մեղադրելով նրան սեռական եւ ֆիզիկական բռնության մեջ։ Վենտուրայի հայցը կարգավորվել է նոյեմբերին, Քոմբսը հերքել է սեռական ոտնձգությունների մասին բոլոր մեղադրանքները:


1/2102
bottom of page