top of page

Սյունիքում՝ Կապան-Աճանան ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը․ 4 տուժածները հիվանդանոցում են

Jun 25, 2024
1 min read

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Կապան-Աճանան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու  վարած բեռնատար «Mercedes»-ն ու Սյունիքի մարզի 18-ամյա բնակչի  վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդն ու նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ 17-ամյա Ա․ Մ․-ն, 18-ամյա Ն․Ա․-ն, 17-ամյա Դ․ Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։


 


Վթարի փաստով Կապանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Volkswagen Golf»-ը բախվել է ծառերին ու ամբողջությամբ վերածվել մետաղե ջարդոնի, իսկ բեռնատարը բախվել է ծառերին և մասամբ կախվել ձորի եզրին։

1/3798
bottom of page