top of page

«Ինչ խոստացան՝ հակառակն արեցին»․ Ոսկան Սարգսյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 1 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետական գործիչների, իշխանության մասին դատում են ոչ թե նրա խոսքերով, ոչ թե գործերով, այլ՝ այդ գործերի արդյունքներով։ Համեմատեք 2018 և 2026 թվականների Հայաստանը, ինչ խոստացան՝ հակառակն արեցին, գոռացին «Արցախը Հայաստան է և վերջ»՝ հանձնեցին Արցախը, այն ճանաչեցին Ադրբեջանի մաս։ Պայքարում էին «նախկինների» արած թալանի դեմ, այն վերադարձնելու խոստում տվեցին, հիմա իրենք են պետբյուջեն թալանում միլիոնավոր դրամների պարգևավճարներով։ Հայտարարեցին՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, քաղաքացուն սարքեցին տուգանքի մատերիալ, բարձրացրին հարկերն ու տուրքերը։ Հայաստանը հայտարարեցին ժողովրդավարության բաստիոն, պետությունը սարքել են մի մարդու ձեռքի խաղալիք։ Հայաստանը դարձրել են թմրամոլության, խաղամոլության երկիր։ Եթե մեկը կողմ է նման իշխանությանը, կամ նա քաղաքականապես հասուն չէ, կամ էլ՝ այս կամ այն կերպ փայ ունի նրանց կողմից իրականացվող թալանից»։

 
 
bottom of page