top of page

Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է. թուրքագետ

Apr 19, 2024
1 min read



Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Սա շատ վատ է, որովհետև ի տարբերություն մեր սահմանապահ ուժերի` Ադրբեջանի սահմանապահ զորքերը ըստ էության բանակային լիարժեք մարտական ստորաբաժանում է, ոչ թե ուղղակի պահնորդ:

«Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- նշել է նա:

1/3798
bottom of page