top of page

Հանապազ աղոթում ենք ձեր պահպանության, երջանիկ մանկության ու սիրո համար. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը խոսք է հղել:

«Դուք մեր կյանքի սիրո առանցքն եք, մեր ներշնչման և հավերժ մանուկ մնալու ակունքը: Տիրոջ աչքերով ձեզ տեսնելու և Նրա հոգով ձեզ սիրելու շնորհով լցված՝ հանապազ աղոթում ենք ձեր պահպանության, երջանիկ մանկության ու սիրո համար»,- նշել է  Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

1/2102
bottom of page