top of page

Թուրքիան խոստացել է պատասխանել ցանկացած թշնшմական գործողության

Mar 4
1 min read

Թուրքիան նախազգուշացրել է, որ պատրաստ է պատասխանել ցանկացած թշնամական գործողության և կշարունակի խորհրդակցությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ իր սահմանների մոտ իրանական հրթիռի խոցման միջադեպից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մեր տարածքի և օդային տարածքի պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն առանց վարանելու։ Ցանկացած թշնամական գործողություն կստանա համապատասխան պատասխան՝ միջազգային իրավունքի շրջանակներում։ Խորհրդակցություններն ու համագործակցությունը ՆԱՏՕ-ի և մեր դաշնակիցների հետ կշարունակվեն այս ողջ գործընթացում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Բուրհանեթթին Դուրանը։

Նա հավելել է, որ Թուրքիայի բոլոր պատասխանատու գերատեսչություններն ու կառուցվածքները իրական ժամանակի ռեժիմում և լիարժեք համակարգմամբ հետևել են հրթիռի թռիչքի և խոցման գործընթացին։

«Մենք կրկին նախազգուշացնում ենք բոլոր կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության էսկալացիային և հակամարտության տարածմանը։ Չափազանց կարևոր է, որ կողմերը գործեն պատասխանատու կերպով», - նշել է Դուրանը։ 

 
 
1/3798
bottom of page