top of page

Կանադայի վարչապետը խոստանում է ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա առևտրային համաձայնագրի կոշտ վերանայում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read

Կանադայի վարչապետ Մարք Քարնին երկուշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-Մեքսիկա առևտրային համաձայնագրի (CUSMA) վերանայումը «կոշտ» կլինի։


«Մենք շուտով կսկսենք բանակցություններ CUSMA-ի պաշտոնական վերանայման համար... Դա կոշտ վերանայում կլինի... Նախագահը (ԱՄՆ Դոնալդ Թրամփը - խմբ.) ուժեղ բանակցող է և կարծում եմ, որ նրա որոշ մեկնաբանություններ և դիրքորոշումներ պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում»,- ասել է Քարնին։


Թրամփը նախկինում հայտարարել է, որ իրեն չի մտահոգում ԱՄՆ-Կանադա-Մեքսիկա ազատ առևտրի համաձայնագրի ճակատագրի ժամկետը լրանալուց հետո։

ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա համաձայնագիրն ստորագրվել է 2018 թվականին և փոխարինել է Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրին։

 
 
1/3280
bottom of page