«Ձեր արածն անհավանական է». Վենսը` Փաշինյանին ու Ալիևին
- 7 hours ago
- 1 min read

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հարավային Կովկասում խաղաղության հասնելու իրենց ջանքերի համար։
«Ձեր արածն անհավանական է։ Այսօր այստեղ հավաքված բոլոր առաջնորդներին, ովքեր ներդրում են կատարում ապագայի և խաղաղության մեջ, մենք շնորհակալ ենք ձեր գործընկերության համար։ Ես հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին, որոնց հետ ես հանդիպեցի անցյալ շաբաթ։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ սա հնարավոր դարձնելու և ցույց տալու համար, դուք իրական առաջնորդներ եք...», - ասել է Վենսը Վաշինգթոնում կայացած Խաղաղության խորհրդի առաջին նիստում։
Նա ասաց, որ երբ ռազմական գործողությունները փոխարինվում են մարդկանց և բարգավաճման մեջ ներդրումներով, կարող են ստեղծվել իսկապես մեծ բաներ։




















