top of page

Մինեապոլիսում սպանությունը բողոքի նոր ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում

  • Jan 26
  • 1 min read

Մինեապոլիսում սպանությունը բողոքի նոր ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում


Մինեապոլիսում 37-ամյա բուժեղբայր Ալեք Պրետիի սպանությունը կրկին բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ մի շարք քաղաքներում, որը վերածվել է ներգաղթի սահմանափակող միջոցների խստացման դեմ լայնածավալ դժգոհության։ Ցույցեր են կազմակերպվել Նյու Յորքում, որտեղ ցուցարարները պաստառներով պահանջել են դադարեցնել ներգաղթի և մաքսային ծառայության գործողությունները։ Լարված իրավիճակի ֆոնին Մինեապոլիսում չեղարկվել են մարզական և մշակութային միջոցառումները, փակվել են թանգարանները և մի շարք այլ հաստատություններ։


Ըստ պաշտոնական տվյալների` բուժեղբայր Ալեք Պրետին մահացել է դաշնային գործակալների գործողությունների հետևանքով։ ԱՄՆ վարչակազմը պաշտպանել է գործողությունները՝ հայտարարելով, որ կրակոցը եղել է ինքնապաշտպանության նպատակով, և որ Պրետին զինված է եղել։


 
 
1/3405
bottom of page