Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով օրերս մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու (հասարակական կառույցի) վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կազմած վերականգնման նախագծով։
«Գիտահետազոտական մեր կենտրոնը, գիտանախագծային աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, ճարտարապետ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ, իրականացնում է վերականգնման աշխատանքների հեղինակային հսկողությունը։
Ըստ ժամանակացույցի՝ նախապատրաստվել է շինհրապարակը: Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը, կապվում են տախտակամածները՝ հիմնական վերականգնման աշխատանքների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Comments