top of page

Փաստաբան Վարազդատ Հարությունյանին ոստիկանները բռնել են և տեղափոխում են Մասիվի բաժին․ Ռուբեն Մելիքյան

Անհամաձայնության խաղաղ գործողություններին հետևող, «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ փաստաբան Վարազդատ Հարությունյանին ոստիկանները բռնել են և տեղափոխում են Մասիվի բաժին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Ավելի ուշ Վարազդատ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ինձ էլ բերման ենթարկեցին`չնայած, որ ներկայացել եմ որպես փաստաբան և ներկայացրել արտոնագիրս ու հայտարարել, որ ես Իրականացնում եմ բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքների պաշտպանությունը: Գնում ենք մասիվի բաժին` փաստաբան ուղարկել պետք չի։

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Մասնավորապես փակվել են Աբովյանի, Տերյանի, վարդանանց փողոցները: Կարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին: Նրանք քաղաքացիներից մեկին գետնին տապալեցին, ապա մի քանի հոգով տրան ու մտցրին ոստիկանական մեքենան:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։ 

Նա նաեւ նշել է, որ վաղը առավոտյան ինքն այցելելու է ստեղծագործական միություններ՝ Գրողների միություն, Նկարիչների միություն, Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ եւ այլն։

Սրբազանը աջակցել ցանկացողներին կոչ արեց գալ, գրանցվել եւ հավաքագրվել կամավորական աշխատանքի. «Այս օրերին մեզ բազմաթիվ մարդիկ են միացել։ Վստահ եմ՝ երբ մեր ծրագրերը կոնկրետանան անվստահության գործընթացի, վարչապետի թեկնածուի հետ կապված, մենք կլինենք մի քանի հարյուր հազար այստեղ»,– ասել է նա։

Comentarios


bottom of page