«Անահիտ Խալաթյանը մեծ ընտրազանգված ունի, այդ պատճառով էլ թիրախավորել են, բայց չեն կարող ճնշել»․ Մարտուն Գրիգորյանը՝ ավագանու անդամի առևանգման մասին
Mar 30, 2025
1 min read
«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանը հրատապ ասուլիսի ժամանակ անդրադարձավ քվեարկության օրը իր թիմի անդամ Անահիտ Խալաթյանի առևանգման դեպքին։
«Փողոցից քարշ տալով՝ տարել են 70 տարեկան կնոջը։ Հակակոռուպցիոնով դատելու են Խալաթյան Անահիտին։ Նա ինձ նվիրված, հարազատ, ուժեղ կամքի տեր, ցավոք սրտի, առողջական պրոբլեմ ունեցող մարդ է։ Անդավաճան մարդ է։ Թիրախավորում են այդպիսի մարդկանց, բայց Անահիտը կհաղթահարի՝ անկախ դժվարություններից, ես էլ նրա թիկունքին կանգնած եմ։ Նա չի ճնշվի։ Նա մեծ ընտրազանգված ունի, հենց այդ պատճառով էլ թիրախավորել են Անահիտին»,- ընդգծեց Մարտուն Գրիգորյանը։




















