«Իշխանությունն օրուգիշեր խոսում է խաղաղության մասին, բայց 2025թ. բանակում եղել են 30 զոհված զինծառայողներ». Թագուհի Թովմասյան
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական իշխանությունը օրուգիշեր խոսում է խաղաղության մասին, բայց 2025 թվականին Հայոց բանակում եղել են 30 զոհված զինծառայողներ, որոնցից 24-ը ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներով պայմանավորված։
Ի՞նչ հետևություններ են արվել Պաշտպանության նախարարությունում:
Ստացվում է մի կողմից մենք ունենք խաղաղություն և թշնամին չի կրակում, մյուս կողմից՝ անպատասխանատու ղեկավարներ տեղում, որոնք չեն տիրապետում իրավիճակին։
Ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվել, քանի՞ սպա, քանի՞ հրամանատար է պատասխանատվության ենթարկվել․ հարց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին»:




















