top of page

«Որքա՜ն խորագետ են եղել մեր եկեղեցական օրացույցը հաստատած մեր Սուրբ Հայրերը». Ռուբեն Մելիքյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 4 hours ago
  • 1 min read

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաճախ զարմանում եմ, թե որքա՜ն խորագետ են եղել մեր եկեղեցական օրացույցը հաստատած ու դարերի ընթացքում բարեկարգած մեր Սուրբ Հայրերը։


Այսօր՝ Մեծ Պահքի նախընթաց երեքշաբթի օրը, նշվում է Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնը, իսկ հինգշաբթի՝ Սրբոց Վարդանանց փառավոր տոնը։ Հետո սկսում է Մեծ Պահքը՝ որպես յուրաքանչուր հայ-քրիստոնյայի մի յուրօրինակ անհատական «Ավարայր»։


Սբ.Ղևոնդ երեցը ազգային ինքնության ու արժանապատվության համար մեծ ընդվզման հիմնական ոգեշնչողն էր։ Մեծապես հենց նրա՛ ջանքերով էր, որ հայերը մերժեցին ուրացությունը, կռիվ տվեցին սեփական ինքնության համար, Ավարայր անցան, շարունակեցին պայքարը, և տարիներ անց վերջապես պարսիկներին ստիպեցին հարգանքով վերաբերվել մեր ինքնությանը։ Ու վստահաբար Սբ.Ղևոնդը շատ լավ գիտակցում էր, որ «կրակի հետ է խաղում», որ անձամբ իր համար այդ ամենը կարող էր վատ վերջաբան ունենալ։ Բայց չընկրկեց։


Սբ.Ղևոնդյանց խմբին են դասվում նաև մեր մյուս նահատակ հոգևորականները՝ Սբ.Հովսեփ Առաջին կաթողիկոսը, Սբ.Սահակ և Սբ.Թաթիկ եպիսկոպոսները, Սբ.Մուշե, Սբ.Արշեն և Սբ.Սամուել երեցները (քահանաները), Սբ.Քաջաջ ու Սբ.Աբրահամ սարկավագները։


Այսօր մեր Մայր Եկեղեցին ավանդաբար նշում է որպես քահանայաց դասի տոն։ Եթե ունեք մտերիմ քահանաներ, ապա կարող եք շնորհավորել։ Հաստատ կուրախանան»։

 
 
1/3320
bottom of page