«Ինչը հնարավոր չէր անել միջազգային դատական ատյաններում, անում են ազգային դատական ատյանների գործադրմամբ»․ Գևորգ Դանիելյան
- 8 hours ago
- 1 min read

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում: Յուրաքանչյուրիս պարտքն է բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով սատարել Հայի այս եզակի տեսակին՝ Ռուբեն Վարդանյանին: Ռուբենի և պատանդառված մյուս գործիչներին շինծու դատավարություններով ոչ թե փորձում, այլ հենց այս պահին ուղղակի օգտագործում են մեր նորանկախ պետականության ողջ շրջափուլը միջազգային չափանիշներով գնահատել իբրև մարդկության դեմ ուղղված հանցավոր գործունեություն: Եվ դա անում է մի Երկրի իշխանություն, որ հենց ինքն է կատարել ու ներկայումս շարունակում է ցեղասպան քաղաքանություն՝ բարբարոսաբար ոչնչացնելով կամ յուրացնելով Արցախի հոգևոր ժառանգությունը: Այն, ինչը հնարավոր չէր անարգել անել միջազգային դատական ատյաններում, ինչից իրենք իբր որպես փոխզիջում՝ հրաժարվեցին, անում են ազգային դատական ատյանների գործադրմամբ...»։




















