top of page

Եթե ժողովուրդը չունի պատմական հիշողություն, կվերանա պատմության թատերաբեմից․ Այս վարչախումբը մեզ տանում է այդ ճանապարհով․ Վարդան Պողոսյան

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Jul 5, 2024
  • 1 min read

Այսօրվա վարչախումբը հարցականի տակ է դնում այն ամենն, ինչ ազգային է, Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ընդգծեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

«Այսօր Հայաստանի իշխանությունն անբարո կռիվ է սկսել Արարատ լեռան դեմ։ Այսօր Փաշինյանի վարչակազմը, ընկրկելով թուրքական ու ադրբեջանական ճնշման դեմ, վախենում է նույնիսկ Արարատ լեռան մասին խոսել, Արարատը փորձում է փոխարինել Արագածով, վաղը Արագածին կասեն՝ Ալագյազ և այդպես շարունակ»,- ասաց Վարդան Պողոսյանը։

Սահմանադրագետը շեշտեց նաև՝ խորհրդանիշները կարևոր են մեր ինքնության համար․

«Եթե ժողովուրդները չունեն պատմական հիշողություն, վերանալու են պատմության թատերաբեմից, այս վարչախումբը մեզ տանում է այդ ճանապարհով»։

1/2782
bottom of page