Պեսկով․ Պուտինի և Մակրոնի զրույցում տարբեր ինտոնացիաներ են եղել
- Jul 6, 2025
- 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի զրույցը բավականին բովանդակալից էր, դրանում առկա էին տարբեր ինտոնացիաներ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պուտինը և Մակրոնը երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան երկու ժամ։
«Եղել են տարբեր ինտոնացիաներ։ Դա աշխատանքային գործընթաց է։ Բայց, ևս մեկ անգամ կրկնում եմ, զրույցը բավականին բովանդակալից էր»,- ասել է Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։




















