top of page

Երվանդ Մանարյանի արձանը կտեղադրվի Տիկնիկային թատրոնի դիմաց

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Aug 8, 2024
  • 1 min read

Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի 2, 8 մետր բարձրությամբ արձանը կտեղադրվի Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում` Հովհ․ Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց։ Այդ մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից։

Նշվում է, որ բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է։

Արձանի տեղադրման վայրը համաձայնեցվել է Մանարյանի ժառանգների հետ և հաստատվել է Երևանի ավագանու 14.05.2024թ․–ի N 151-Ա որոշմամբ։

Արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերումը կկատարվի «Հովհ․ Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

 

bottom of page