«Ո՞նց եղավ, որ եկեղեցին մզկիթ չդարձավ». Թունյանը՝ Գառնիկ Դանիելյանին
- Sep 9, 2024
- 1 min read

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր իր ելույթում դիմել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ հիշեցնելով նրա նախկին հայտարարությունները․
«Խնդրում եմ՝ պարզաբանել․ ո՞նց եղավ, որ էդ տարածքի (Կիրանցի- խմբ․) եկեղեցին մզկիթ չդարձավ։ Հայտարարում էիք, չէ՞, ասում էիք՝ հէսա գալու են, էս եկեղեցին վերցնելու, դարձնելու են մզկիթ, դպրոցն էլ չի լինելու։ Հիմա խնդրում եմ՝ հարմար առիթի դեպքում ասեք․ ո՞նց եղավ, որ եկեղեցին մզկիթ չդարձավ, ու ի՞նչ պատասխան կտաք այն քաղաքացիներին, որոնք Ձեր հայտարարությունից հետո անհանգստության մեջ էին հայտնվել»,- ասել է Թունյանը։




















