top of page

Փաշինյանի կառավարման ուժը քաոսն է, այդ հարթության մեջ իրեն հաղթելը շատ դժվար է, չունի սկզբունքներ և «տոռմուզներ»․ Տիգրան Աբրահամյան

  • Jul 23, 2025
  • 1 min read

Փաշինյանի կառավարման ուժը քաոսն է, քաղաքական ամայությունն ու անբովանդակությունը և նա անընդհատ փորձելու է պրոցեսներն այդ դաշտ տանել:

Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Փաշինյանի կառավարման ուժը քաոսն է, քաղաքական ամայությունն ու անբովանդակությունը և նա անընդհատ փորձելու է պրոցեսներն այդ դաշտ տանել:

Այդ հարթության մեջ իրեն դիմադրելն ու հաղթելը շատ դժվար է, որովհետև չունի սկզբունքներ և «տոռմուզներ»:

Կառավարությանն այս տապալումների կասեցման հիմքում հանրային-քաղաքական կոնսեսուսն ու համերաշխությունը պետք է դառնա` հիմքում ունենալով օրակարգ, ծրագիր և ծանր աշխատանք:

ՀՀԿ-ն այս փուլում այդ ամենը տեսնում է կառավարությանն անվստահության հայտնելու շրջանակներում, ինչը նշանակում է, որ դաշտի մյուս ակտորներն ունեն 2 ճանապարհ. կա´մ քաղաքական քննարկումներ սկսել դրա շուրջ` համախմբման հրամայականով, կա´մ առաջարկել ներընդդիմադիր այլ օրակարգ:

3-րդ ճանապարհը սպասելն է, մաշվելն է ու քայքայվելն է` ճանապարհ հարթելով գործող կառավարչի վերընտրմանը»:

 
 
1/3669
bottom of page