top of page

35-ամյա ոչ սթափ Աստղիկը ծննդյան օրը տևական ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել 27 համարի ավտոբուսի սրահում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 7 hours ago
  • 1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ 27 երթուղին սպասարկող ավտոբուսի սրահում ոչ սթափ վիճակում գտնվող աղջիկ կա, ով անհիմն, տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ ուղևորների հասցեին՝ խաթարելով քաղաքացիների բնականոն տեղաղաշարժը, որից հետո բոլոր ուղևորները իջել են ավտոբուսից։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խուլիգանություն կատարելու հիմանավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 35-ամյա Աստղիկ Մ․-ին։

1/2713
bottom of page