«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում
- 2 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում:
Այն ծրագրում են հրավիրել մայիսի 8-ին՝ հունիսի 7-ի համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը։
Դաշինքից չեն պարզաբանում այս լուրը, սակայն, մեր տեղեկություններով, այս անգամ նախատեսում են հանրահավաքն անցկացնել ոչ թե Ազատության հրապարակում՝ Օպերայում, ինչպես ապրիլի 11-ին արեցին, այլ՝ Հանրապետության հրապարակում, որն ավելի մեծ է եւ տարողունակ:
Նախընտրական քարոզարշավի հենց մեկնարկին «ուժեղները», փաստորեն, որոշել են ոչ հաճելի անակնկալ մատուցել, ինչպես իրենք են ասում, «փոքրիկ խմբակին» եւ հոգեբանական ճնշման ենթարկել առանց այն էլ վախեցած ՔՊ-ականներին։




















