Էժանացել է սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը, շուկայում գնանկում է արձանագրվել. ԱՎԿ
Apr 12, 2024
1 min read

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում բոլոր ցուցիչներով գնանկում է արձանագրվել։
Aysor.am-ի հաղորդմամբ` վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ՝ 1.2% գնանկում է գրանցվել։ 0.2 % գնանկում է եղել նաև մարտին՝ ապրիլի համեմատ և 1,2% գնանկում՝ հունվարի համեմատ։ Այս տարվա մարտ ամսին նախորդ տարվա մարտի համեմատ՝ միայն 5.6%-ով էժանացել է սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը, իսկ ապրիլի նկատմամբ գները նվազել են 0.2%-ով:Ալկոհոլային խմիչքի, ծխախոտային արտադրատեսակների գները մեկ տարում աճել են 7.4 %-ով, հագուստի և կոշիկնը՝ 1.2%-ով, բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակներինը 0.1%-ով նվազել են։




















