top of page

«Վերջին ճգնաժամը, որ հաղթահարեցինք՝ անցած տարվա սեպտեմբերն էր»․ Արայիկ Հարությունյան

Apr 6, 2024
1 min read

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման կապակցությամբ սոցցանցի իր էջում գրել է․

«Այսօրվա արդյունքները երկարատև ու համառ աշխատանքի արդյունք է:

Բայց անհրաժեշտ է արձանագրել հետևյալը.

Կատարվող աշխատանքը պետք է կրկնապատկել և եռապատկել:

Պետության կայացման հարցում յուրաքանչյուրիս ջանքն անգնահատելի է: Ուստի, հուսահատությունը տեղ չպետք է ունենա մեր կյանքում:

Մեր դեմ տարվում է հիբրիդային լայնածավալ պատերազմ հուսահատություն ներշնչելու համար, որին մինչ այս պահը դիմակայել ենք մեր հանրության սառնասրտության և ողջախոհության, ճիշտ ձևակերպված խնդիրների արդյունքում: Վերջին ճգնաժամը, որ համախմբված հաղթահարեցինք՝ պաշտպանելով մեր Անկախությունը, անցած տարվա սեպտեմբերն էր:

Հիբրիդային գործիքներով փորձելու են նոր ճգնաժամեր հարուցել, ինչը չեզոքացնելու համար անհրաժեշտ է պաշտպանվել լայնածավալ ֆեյքային հարձակումից:

Մեր պետության ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վերափոխվելու կարողությունից՝ կրթվել անդադար, ստեղծել, արարել, ուժեղացնել պետությունը՝ վճարելով հարկերը, որից մեծ կտոր ուղղվում է անվտանգությանը:

Տարօրինակ է, բայց Հայաստանի սահմաններից դուրս մեր կարողություններին ավելի շատ են հավատում, քան երկրի ներսում: Սա պետք է շտկել:

Հնարավորությունները մեծ են, պետք է չվախենալ օգտվել դրանցից»:


1/3798
bottom of page