ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու օրինագիծը
Apr 21, 2024
1 min read

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել Ուկրաինային մոտ 61 մլրդ դոլարի չափով աջակցության օրինագծին։ Օրենսդրական գործընթացի ավարտից հետո Վաշինգթոնը կկարողանա վերսկսել ռազմական մատակարարումները Կիև, որոնք ընդհատվել էին մի քանի ամսով։ Օրինագիծը պետք է վերահաստատվի նաև Սենատի կողմից, որտեղ Ուկրաինային տրամադրվող օգնությունը պաշտպանում է օրենսդիրների մեծամասնությունը, գրում է BBC-ն: Այնուհետև այն պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը, ով խոստացել է դա անել անմիջապես, երբ փաստաթուղթն իրեն հասնի:




















