Իսրայելի համար օդային տարածքը բացելու Հորդանանի քայլը ռազմավարական սխալ էր. իրանցի խորհրդարանական
Mehr գործակալությանը տված հարցազրույցում Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Շահրիյար Հեյդարին անդրադարձել է Իսրայելի վրա Իրանի պատասխան հարձակման ժամանակ Հորդանանի կործանարար քայլին, երբ այդ երկիրն իրանական անօդաչու թռչող սարքերին և հրթիռներին դիմակայելու նպատակով Թել Ավիվի համար բացեց իր օդային տարածքը։
«Ակնկալվում է, որ տարածաշրջանի մահմեդական երկրները պիտի աջակցեն Պաղեստինի և Գազայի ճնշված ժողովրդին»,- ասել է Հեյդարին: Նա հավելել է, որ թեև Հորդանանի ժողովուրդը լիովին աջակցում է Պաղեստինին, Հորդանանի կառավարությունն իրեն այլ կերպ է դրսևորում։
«Հորդանանը կարող էր առնվազն մի կողմ քաշվել կամ նույնիսկ աջակցել Իրանի օրինական պաշտպանությանը սիոնիստական ռեժիմից, սակայն, զարմանալիորեն և ցավոք, նա համագործակցում է այդ ռեժիմի հետ»,- նշել է Հեյդարին՝ ասելով, որ Հորդանանի քայլը եղել է ԱՄՆ-ի և Իսրայելի ազդեցության տակ։
Խորհրդարանականը նաև ընդգծել է, որ թեև Իրանի դեմ Հորդանանի գործողություններն արդյունավետ չէին, բայց բուն գործողությունները շատ կարևոր էին։ «Հորդանանը ռազմավարական սխալ թույլ տվեց՝ համագործակցելով սիոնիստական ռեժիմի հետ»,- ասել է Հեյդարին։