top of page

Իսմայիլ Հանիյե. Երեխաներիս սպանելը չի փոխի ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումը հրադադարի շուրջ բանակցություններում

Apr 10, 2024
1 min read

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիդ Հանիյեն ասել է, որ իր ընտանիքի վրա հարձակումը Իսրայելի «ձախողման» ապացույցն է, հավելելով, որ դա չի փոխի խմբավորման դիրքորոշումը հրադադարի անուղղակի բանակցություններում, հաղորդում է Al Jazeera-ն:

Նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը չի հրաժարվի իր պահանջներից, որոնք ներառում են կրակի մշտական դադարեցում և տեղահանված պաղեստինցիների վերադարձը իրենց տները՝ ասելով, որ Իսրայելը չի կարողանա հասնել իր նպատակներին քաղաքականության և բանակցությունների միջոցով:

«Եթե նրանք կարծում են, որ բանակցությունների ընթացքում իմ երեխաների վրա հարձակվելը, նախքան շարժման պատասխանը ներկայացնելը, կստիպի Համասին փոխել իր դիրքորոշումը, ապա նրանք սխալվում են», - ասել է Հանիեն Իսրայելին:

«Իմ երեխաների արյունն ավելի արժեքավոր չէ, քան Պաղեստինի ժողովրդի զավակների արյունը... Պաղեստինի բոլոր նահատակները իմ երեխաներն են»,- հավելել է նա:

Հանիյեն ավելի վաղ հայտնել էր Գազայում իր երեք որդիների և թոռների մահվան մասին Իսրայելի հարվածի հետևանքով։

1/3798
bottom of page