top of page

10 տոննա նարինջով բարձված Mercedes-ը բախվել է Opel-ին և կողաշրջվել

Nov 20, 2022
1 min read


Այսօր` դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատար Mercedes-ը Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ բախվել է Opel-ին, այնուհետև առաջ ընթացել և կողաշրջված վիճակում բախվել ճանապարհը կարգավորող ցուցանակին, այնուհետև տապալել քարե պարիսպը։


Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Բեռնատարը բարձված է եղել 10 տոննա նարինջով։

 
 
bottom of page