«Վարդան Ղուկասյանը պահվում է անտանելի և անթույլատրելի պայմաններում»․ Լուսինե Անանյան
- Armen Sukiasyan

- 7 hours ago
- 1 min read

Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության անդամ Լուսինե Անանյանը գրում է․ «Վարդան Ղուկասյանը, ով պահվում է (Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում), գտնվում է անտանելի և անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա առողջությանը և կյանքի իրավունքին։
Հիմնավոր հիմքեր կան կարծելու, որ խախտվել են ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որոնք արգելում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։
Հաշվի առնելով, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատթարացել է և առկա է կյանքի ու առողջության վտանգ,
պահանջում եմ՝
1. Անմիջապես հրավիրել դատական հրատապ նիստ,
2. Ներկայացնել և ուսումնասիրել Վարդան Ղուկասյանի խցի պայմանները,
3. Պարտավորեցնել համապատասխան մարմիններին՝ ապահովելու Ղուկասյանի համար մարդկային և առողջական պահանջներին համապատասխան պայմաններ»։




















