top of page

«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումների ցայտուն օրինակ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Aug 27, 2024
  • 1 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տառացիորեն կրկնում է այն երեւույթը, ինչից ընդդիմադիր Փաշինյանը բողոքում էր՝ դիտարկելով հիմնական չարիք, այն է՝ ստուգումներ եւ տուգանքներ՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բիզնեսում։

«Պանտերա սեքյուրիթի» ՍՊԸ ղեկավար Վահե Դարբինյանը համարձակություն ունեցավ հրապարակայնորեն պաշտպանել Բագրատ սրբազանին ե՛ւ ֆիզիկապես (ապահովելով անվտանգությունը) ե՛ւ գաղափարապես` քաջալերելով իշխանափոխությունը։ Արդյունքում, «Պանտերա» պահնորդականում ՊԵԿ-ը իրականացրել է չձեւակերպված աշխատողի հայտնաբերման ստուգում՝ դրա արդյունքում կազմելով 1.5 միլիոն դրամի ակտ։

Ռեպրեսիաներն էլ հո պոզով-պոչով չե՞ն լինում….

Հ.Գ. հավելենք, որ ՀՀ-ում նմանատիպ (պահնորդական) գործունեություն իրականացնող մոտ 100 կազմակերպություններում վերջին ստուգումը եղել է անհիշելի ժամանակներում»:

1/3066
bottom of page