top of page

Միջազգային ավիաընկերությունները դադարեցրել են Իսրայել չվերթները՝ Բեն Գուրիոնի օդանավակայանի հրթիռակոծությունից հետո

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 1 min read

Գերմանական Lufthansa ավիափոխադրողը և իսպանական Air Europa ավիաընկերությունն այսօր դադարեցնում են թռիչքները դեպի Թել Ավիվ և հետ այն բանից հետո, երբ Եմենից արձակված բալիստիկ հրթիռը խոցել է երկրի գլխավոր՝ Բեն-Գուրիոն օդանավակայանի շրջանը, հայտնում է Times of Israel-ը։

Lufthansa group ավիաընկերությունը, որի կազմում են նաև SWISS, Austrian Airlines և Brussels Airlines ավիաընկերությունները, չեղարկում է այսօրվա համար նախատեսված բոլոր չվերթները դեպի Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայան և հետ, հաղորդվում է նրա կայքում։

Իր հերթին հունգարական Wizz Air լոուքոսթերը հայտնել է, որ չեղարկում է իր չվերթները դեպի Իսրայել առաջիկա 48 ժամվա համար։

Ավիաընկերությունը նշել է, որ դադարեցնում է իր թռիչքները մինչև մայիսի 6-ի առավոտ և «ուշադիր հետևում է իրավիճակին»։

Ավելի վաղ Բեն-Գուրիոն օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել էր թռիչքներն ու վայրէջքները Եմենից բալիստիկ հրթիռի արձակումից հետո՝ մի քանի րոպե առաջ, քան արկը կմտներ Իսրայելի օդային տարածք։ Իսրայելի պաշտպանության բանակին չի հաջողվել որսալ հրթիռը։ Օդանավակայանը լիովին վերաբացվել է մեկ ժամ անց։

1/2669
bottom of page