«Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ
May 9, 2025
1 min read
Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է օդափոխման համակարգի հատվածի արտաքին երեսպատումը։




















