top of page

Ադրբեջանական կողմը որևէ ըմբռնում չի դրսևորում և հնարավորություն չի ընձեռում համայնքի բնակիչներին

Nov 20, 2022
1 min read

Թաղավարդ համայնքի բնակիչների կողմից անցած մեկ տարվա ընթացքում անընդհատ բարձրաձայնվել է համայնքի գերեզմանատան հասանելիության հարցը, որը 2020 թվականի պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Գերեզմանատունը գտնվում է համայնքի օկուպացված հատվածում, որը ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու համայնքի այն հատվածից, որում այսօր ապրում են Թաղավարդի բնակիչները։ Այդ մասին ահազանգում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։


Մարդիկ իրավունք ունեն իրենց հարազատների հիշատակը հարգելու՝ այդ թվում նաև նրանց գերեզմաններին այցելելու հնարավորություն ունենալով։ Սակայն ադրբեջանական կողմը որևէ ըմբռնում չի դրսևորում և հնարավորություն չի ընձեռում համայնքի բնակիչներին։


Հումանիտար բնույթ կրող այս հարցի վրա եմ ուզում հրավիրել պետական մարմինների, ռուսական խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան և հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը։


Ընդորում այս կարևորագույն հարցը հավասարապես վերաբերում և մտահոգում է ոչ միայն Թաղավարդի բնակիչներին, այլև Արցախի օկուպացված տարածքների բոլոր բնակիչներին։



 
 
1/3798
bottom of page