Ադրբեջանը դատել է 2 հայ գերիների. քրգործով նյութերն ուղարկվել են Գյանջայի դատարան
Nov 20, 2022
1 min read

Ադրբեջանը, խախտելով բոլոր մարդասիրական օրենքներն ու միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է ապօրինի դատական գործընթացները հայ ռազմագերիների նկատմամբ:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ավարտվել է Հայաստանի երկու քաղաքացիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրգործի նյութերն ուղարկվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան։




















