top of page

Ադրբեջանը մեծ քանակության տեխնիկա է կուտակել Նորաբակի ուղղությամբ․ Հակոբ Ավետյան

Nov 20, 2022
1 min read

Ադրբեջանական զինված ուժերը մեծ քանակությամբ տեխնիկա են կուտակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Նորաբակ գյուղի ուղղությամբ, որտեղ այսօր հակառակորդը ինտենսիվ կրակ էր սկսել մեր դիրքապահների ուղղությամբ։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։


Ըստ Ավետյանի, բնակավայրի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, մոտ 1 ժամ է, ինչ իրավիճակը հանգիստ է նաև սահմանի երկայնքով։


Նորաբակ բնակավայրը Գեղամասար համայնքի կազմում է։

1/3798
bottom of page