Աֆղանստանում 144 տարեկանում մահացել է երկրի ամենատարեց բնակիչը
Nov 20, 2022
1 min read

Աֆղանստանում՝ Սամանղան նահանգում, 144 տարեկանում մահացել է երկրի ամենատարեց բնակիչը, գրում է interfax.ru-ն։
Մավլավի Մուհամմադ Ամին Տոտորը մահացել է նախօրեին երկրի հյուսիսում գտնվող Ռույ Դու Աբ շրջանում, հաղորդում է Աֆղանստանի ազգային հեռուստատեսությունը։ Հարազատների խոսքով՝ տղամարդն ամուսնացած է եղել չորս անգամ և կյանքում տեսել է իր երեխաների մի քանի սերունդ։




















