top of page

Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ևս մեկ մասնակցի մասունք․ ԱԻՊԾ

Nov 20, 2022
1 min read


ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք:


Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է: Այս պահին տարվում են բանակցություններ, որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ: ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

 
 
1/3798
bottom of page