top of page

Որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ

Nov 20, 2022
1 min read


2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:


Ինչպես տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճկներ պետական ծառայությունը, այդ աշխատանքներն այսօր էլ արդյունք չեն տվել, որի պատճառ է հանդիսացել նաև եղանակային անբարենպաստ պայմանները:


Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1705 աճյուն:


Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

 
 
1/3798
bottom of page