top of page

ԱԺ պատգամավորները պետք է ազատ արձակվեն ՍԴ որոշման ուժով. Գլխավոր դատախազություն

Nov 20, 2022
1 min read

ԱԺ պատգամավորները պետք է ազատ արձակվեն ՍԴ որոշման ուժով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:


«Դատավարական կոնկրետ փուլում կքննարկվեն կոնկրետ գործերով նրանց նկատմամբ խափանման միջոցի կիրառման հիմքերը»,-նշեցին դատախազությունից:


Նախօրեին Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշում է կայացրել։


Ըստ ՍԴ-ի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։




1/3798
bottom of page