top of page

Աղդամում ականի վրա տրակտոր է պայթել

Nov 20, 2022
1 min read


Աղդամում ականի վրա տրակտոր է պայթել։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում գտնվող Բաշ Քարվենդ գյուղում։


Տրակտորը եղել է KON մակնիշի։ Այն պայթել է հակատանկային ականի վրա։ Տեխնիկան լրջորեն վնասվել է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վարորդը չի տուժել։




 
 
1/3798
bottom of page