top of page

Ախուրյան համայնքը նոր ղեկավար ունի

Nov 20, 2022
1 min read


Ախուրյանում համայնքի ղեկավարի ընտրություն է տեղի ունեցել:


«Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքների միասնական թեկնածու, ՀՅԴ անդամ Արծրուն Իգիթյանն ընտրվել է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար՝ ստանալով 14 ձայն:


«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն ստացել է 13 ձայն:


Նշենք, որ Ախուրյան խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքում «Ախուրյան» դաշինքի անագանու ցուցակը գլխավորող Արծրունի Իգիթյանը և «Հաղթանակ» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Կարեն Արշակյանը ստորագրել էին համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն։

 
 
1/3798
bottom of page