Ամանորի ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ նոր փոփոխություն կլինի
Nov 20, 2022
1 min read

Նոյեմբերի 10-ին Ագային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ կառավարությունը փոփոխությունների առաջարկություն ներկացրել, ըստ որի սահմանվում է, որ ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:
«Առաջին և երկրորդ ընթերցման արանքում բազմաթիվ կոնսուլտացիաներ են եղել, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում, թե՛ հանրությունն է լայն քննարկել։ Մենք առաջինից երկրորդ ընթերցման արդյունքում ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում»,-հայտնել է նախարարը։




















