top of page

Ամեն ինչը ծրագրված է արվել, նույն ձեռագիրն էր, նրանց, ովքեր 44 օր շարունակ խաբում էին․ Լ․ Քոչարյան

Nov 20, 2022
1 min read


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հիշու՞մ եք, որ մի տարի առաջ էս օրերից սկսած ինչ-որ տարբեր մարդկանց լայվեր էր հայտնվում, ասում էին ստիպել են կապիտուլյանտին ստորագրել կապիտուլյացիան, ասում էին Արցախի նախագահին են առևանգել... ու անհեթեթ այլ բաներ: էս ամեն ինչը անկասկած ծրագրված է արվել, ու նույն ձեռագիրն էր հենց նրանց, ովքեր 44 օր շարունակ խաբում էին, Գետաշեն ու Լելե Թեփե էին «ազատագրում»... այնուամենայնիվ հավատացողներ եղան:

Հետաքրքիրա, որ 1 տարի անցավ ու բնականաբար պարզվեց էդ ամենը սուտ էր, դրանց հավատացողները ի՞նչ են զգում հիմա. ինչ-որ բան զգո՞ւմ են ընդհանրապես: Իրենց մոտ գոնե հարց կամ կասկած առաջանումա՞, որ կարողա նաև սուտա շատ ուրիշ բաներ, ինչին իրենք կուրորեն հավատում են»:



 
 
1/3798
bottom of page