top of page

Աննա Հակոբյանի «լայքերը» պակասել են․ «Hraparak.am» (լուսանկար)

Nov 20, 2022
1 min read


«Hraparak.am»-ը գրում է․

«Ֆեյսբուքով ապրող ու ֆեյսբուքյան լայքերով իրենց վարկանիշը գնահատող Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, ակնհայտորեն վարկանիշի անկում են գրանցել իրենց սիրելի միջավայրում՝ Ֆեյսբուքում։ Եթե նախկինում՝ մինչև պատերազմում Արցախը հանձնելն ու հազարավոր զոհեր տալը, իշխանական այս զույգի ֆեյսբուքյան նկարների ու գրառումների տակ հազարավոր «լայքեր» ու «սրտիկներ» էին լինում, ապա պատերազմից հետո դրանք էապես նվազել են։


Հատկապես Աննա Հակոբյանի դեպքում դրանք հավասարվել են շարքային «ֆեյսբուքահային» տրվող լայքերի քանակին։ Օրինակ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան վերջին գլխավոր նկարը, որը թարմացվել է սեպտեմբերի 9-ին, հավաքել է ընդամենը 235 լայք և 84 սրտիկ, մի քանի հոգի էլ «ջղայնիկ» ու «սմայլիկ» է դրել նրա նկարի տակ։


Փաշինյանի տիկնոջ նկարը հավանողների կամ «սրտիկողների» մեջ են մի քանի լրագրող՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Հայկական ժամանակի» նախկին թղթակիցներ, երաժիշտ Վահագն Հայրապետյանը, որը դարձել է այս իշխանությունների սազանդարը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ից մի երկու պատգամավոր ու մի քանի անհայտ դեմքեր։


Մեկնաբանությունենրում էլ ոչ բոլորն էլ դրական արտահայտվել Փաշինյանի տիկնոջ հասցեին։ Օրինակ՝ առաջինը երևացող մեկնաբանության մեջ քաղաքացին գրել է․ «Նկարին «սրտիկ» դնողները հա՞յ են»։


Աննա Հակոբյանի մյուս նկարների դեպքում պատկերը էլ ավելի անմխիթար է։ Նկարներ կան, որոնք 200-ից էլ քիչ «լայք» են հավաքել, իսկ մի նկարը առհասարակ «ռեկորդային» ցածր ցուցանիշ է գրանցել իր «լայքերի» թվով՝ ընդամենը 60 «լայք» ու «սրտիկ», որոնց մեջ են դարձյալ Ալեն Սիմոնյանն ու Վահագն Հայրապետյանը»։




 
 
1/3798
bottom of page