top of page

Աննա Հակոբյանի եւս մեկ ազգական մանդատ ստացավ

Nov 20, 2022
1 min read

Hraparak.am-ը գրում է․


Այսօր մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական նիստը: Նիստը վարում է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Նա տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն տեղեկացրել է ԱԺ պատգամավորների լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ պատգամավորներին տրամադրելու մասին թիվ 4 և 5 արձանագրությունները:


Ըստ այդմ` մանդատները տրվում են ՔՊ նախընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածուներ Լիլիթ Կիրակոսյանին և Էդգար Հակոբյանին: Ապա հրավիրեց նոր պատվավորներին` երդվելու:


Մեր տեղեկություններով` Էդգար Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է և նրա միջնորդությամբ է ընդգրկվել ցուցակում:


Փաստորեն, Ազգային ժողովը համալրվեց Փաշինյանի տիկնոջ ազգականներից ևս մեկով. առաջինը, հիշեցնենք, Հակոբյանի եղբայրն է` Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը:

 
 
1/3798
bottom of page