top of page

Անսթափ վարորդն իրեն կանգնեցրած պարեկներին փող է առաջարկել և բերման ենթարկվել

Nov 20, 2022
1 min read

Նոյեմբերի 12-ին, ժամը 02.00-ին, պարեկային ոստիկանները, ամրագոտին ամրակապած չլինելու համար վարչական արձանագրություն կազմելու նպատակով, Բագրատունյաց փողոցում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։

Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Պարզվել է՝ 42-ամյա վարորդը եղել է անսթափ և չի ունեցել ավտոմեքենայի հաշվառման վկայագիր։ Նշված հանգամանքները ոստիկանների կողմից չարձանագրելու համար վարորդը նրանց փող է առաջարկել, ինչի համար բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

 
 
1/3798
bottom of page